-
07.01.2024|
12:15
Սիրելինե՛ր, Մայր եկեղեցուց դուրս գտնվող քրիստոնյա խմբավորումները մեծ մասամբ չունեն ննջեցյալների խորհուրդը և այդ խորհրդից այնքան էլ բան չեն հասկանում: Սակայն այդ ամենի մասին կան հին և նոր կտակարաններում:
-
07.01.2024|
00:01
Խաղաղութեամբ Քով, Հոգի՛դ Սուրբ Աստուած ճշմարիտ, որ ի վեր է քան զամենայն միտս եւ զխորհուրդս, մխիթարեա՛ զանձինս ծառայից Քոց՝ ընդունելով զաղաչանս մեր: Անցո՛ ի մէնջ զցասումն պատուհասի յանցանաց մերոց բարերարութեամբ Քով:
-
06.01.2024|
20:22
Քրիստոնեությունը սիրո ու ազատության մասին է։ Բայց «սեր և ազատություն» քարոզող ամեն ինչ չէ, որ կապ ունի Քրիստոսի հետ - հիպպիներն էլ էին սեր ու ազատություն քարոզում։
-
06.01.2024|
18:48
Հիմա էլ չե՛ն խաչում:
Աշխարհը դարձել է ավելի մարդասեր:
-
06.01.2024|
13:49
Այսօր Արցախի և ոչ մի եկեղեցում չմատուցվեց Ճրագալուցի պատարագ, ոչ ոք իր օջախ չտարավ Քրիստոսի Սուրբ Ծննդյան Ավետիսի Լույսը։
-
06.01.2024|
09:17
Աղոթքը, որ ներկայացրի նախորդ հրապարակմամբ, իր մեջ տարբեր խորհուրդներ և շերտեր ունի։ Ընդհանրապես, բառը խոսք դառնալու ընթացքում, կարող է իր իմաստը շրջել 180 աստիճանով, նայած թե ինչպիսի լիցքավորում է ստանում բարձրաձայնողի կողմից։
-
06.01.2024|
00:01
Տե՜ր, երես մի՛ դարձրու մեզնից։
-
05.01.2024|
18:47
- Հա՛յր, Սուրբ Ծննդյան գիշերային հսկումից հետո չե՞նք պառկում քնելու:
- Սուրբ Ծնունդ և քնե՜լ: Մայրս ասում էր. «Այդ գիշեր միայն հրեաներն են քնում»: Այն գիշեր, երբ Քրիստոս ծնվեց, առաջնորդներն էին պինդ քնած, իսկ հովիվներն արթուն էին (հմմտ. Ղուկ. 2:8): Հսկում էին ոչխարներին ու սրինգ նվագում: Հասկացա՞ր: Հովիվները, որ արթուն էին, տեսան Քրիստոսին:
-
05.01.2024|
17:45
Այսօր Հայաստանյայց Առաքելական եկեղեցիներում մատուցվում է Սուրբ Ծննդյան Ճրագալույցի Սուրբ և անմահ Պատարագ: Իսկ վաղը նշելու ենք Քրիստոսի Սբ Ծննդյան տոնը, եկեղեցիներում մատուցվելու է Ս. Պատարագ: Թո՛ղ որ Սուրբ և անմահ Պատարագի հնչյունները սփռվեն Հայոց աշխարհի վրա, և մենք կարողանանք մեր նախնյաց ավանդած արժեքները վերականգնել մեր մեջ ու պատմական բնօրրանի այս վերջին փոքրիկ բեկորի վրա մեր արմատները զգալով` կարողանանք հաղթել գոյաբանական այս ծանր պայքարում։
-
05.01.2024|
16:08
Ճրագալույցի Սուրբ Պատարագ տարվա ընթացքում մատուցվում է երկու անգամ` Սուրբ Ծննդյան և Սուրբ Հարության տոներին: Ըստ Հայ եկեղեցու՝ Սուրբ Ծննդյանը նախորդող մեկ շաբաթը պահոց շրջան է: Դեկտեմբերի 30-ից մինչև հունվարի 5-ի երեկոյան մարդիկ պահք են պահում: Այդ ընթացքում օգտագործվում է բացառապես բուսական ծագում ունեցող սնունդ: Սուրբ Ծննդյան տոնը սկսվում է հունվարի 5-ի երեկոյան և շարունակվում կեսգիշերից հետո: